Yerevan Pain Clinic logo
Yerevan Pain Clinic YPARC · Pain Management
Ամրագրել այց
YPARC · Physiotherapy & Rehabilitation

Վերականգնումը ցավի բուժման շարունակությունն է։

Ֆիզիոթերապիան ցավի բուժման կարևոր և հաճախ անբաժան մասն է։ Այն կարող է իրականացվել տնային պայմաններում, հեռավար ձևաչափով կամ մասնագետի հետ՝ կախված պացիենտի վիճակից, ֆունկցիոնալ սահմանափակումներից և նպատակներից։

Շարժում
և ֆունկցիա
Շարժունակություն
Ուժ
Բեռնվածություն
Վերադարձ ակտիվությանը
01
Վերականգնողական մոտեցում

Ֆիզիոթերապիան միայն վարժությունների շարք չէ։

Այն ցավի բուժման կարևոր և հաճախ անբաժան մասն է և կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ կոնսերվատիվ կամ ներարկումային բուժման հետ համակցված։

Վերականգնողական ծրագրի նպատակը կարող է լինել շարժունակության բարելավումը, ուժի վերականգնումը, շարժման վերահսկումը, բեռնվածության նկատմամբ դիմացկունության բարձրացումը և առօրյա ակտիվությանը անվտանգ վերադարձը։

Ծրագիրը կազմվում է անհատապես՝ ըստ ցավի պատճառի, ֆունկցիոնալ սահմանափակումների, պացիենտի առօրյա պահանջների և նպատակների։

Որոշ պացիենտների համար բավարար է ճիշտ կազմված տնային ծրագիրը, իսկ ավելի բարդ դեպքերում անհրաժեշտ է մասնագետի հետ պարբերական և վերահսկվող աշխատանք։
Վերականգնման ձևաչափեր

Պացիենտը կարող է ընտրել իրեն առավել հարմար տարբերակը։

Ձևաչափի ընտրությունը կատարվում է պացիենտի նախընտրությունների և մասնագետի բժշկական առաջարկությունների համադրությամբ։

01

Տնային վերականգնում

Որոշ վիճակների դեպքում պացիենտը կարող է իրականացնել անհատապես ընտրված վարժությունների ծրագիր տանը՝ ըստ տրված ցուցումների և պարբերական վերահսկման։

02

Հեռավար վերականգնում

Համապատասխան հավելվածի միջոցով հնարավոր է ստանալ վարժություններ, կատարել դրանք, հետևել առաջընթացին, ստանալ գնահատական կամ շտկումներ և անհրաժեշտության դեպքում գրանցվել հաջորդ այցի համար։

03

Մասնագետի հետ աշխատանք

Ավելի բարդ դեպքերում, արտահայտված ֆունկցիոնալ սահմանափակման, վնասվածքից կամ վիրահատությունից հետո կարող է անհրաժեշտ լինել պարբերական աշխատանք վերականգնողական մասնագետի հետ։

Այսօրվա վարժություններ
Շարժունակության ծրագիր
Ուժային վարժություններ
Կատարման գնահատում
Հաջորդ այց
Digital Rehabilitation

Վերականգնումը որոշ դեպքերում կարող է շարունակվել նաև տանը։

Որոշ պացիենտների համար հնարավոր է ձևավորել տնային վերականգնողական ծրագիր, որը հասանելի է համապատասխան հավելվածի միջոցով։

Սա թույլ է տալիս պացիենտին աշխատել իր համար հարմար ժամանակացույցով և միաժամանակ պահպանել մասնագետի հետ կապն ու վերահսկողությունը։

Վարժությունների անհատական ծրագիր Պացիենտը ստանում է իր վիճակին և նպատակներին համապատասխան ընտրված վարժություններ։
Կատարման վերահսկում Հնարավոր է գնահատել կատարումը և անհրաժեշտության դեպքում կատարել ծրագրի շտկումներ։
Առաջընթացի հետևում Վերականգնման ընթացքը կարող է պարբերաբար վերագնահատվել։
Հաջորդ այցի կազմակերպում Անհրաժեշտության դեպքում պացիենտը կարող է անցնել հաջորդ խորհրդատվության կամ վերահսկման։
Երբ անհրաժեշտ է վերահսկվող վերականգնում

Ոչ բոլոր դեպքերում է տնային ծրագիրը բավարար։

Ավելի բարդ ցավային վիճակների դեպքում վերականգնման ընթացքը կարող է պահանջել անմիջական մասնագիտական վերահսկում։

Մասնագետի հետ աշխատանք

Մասնագետի հետ աշխատանքը հատկապես կարևոր կարող է լինել արտահայտված շարժման սահմանափակման, երկարատև ցավի, վնասվածքից կամ վիրահատությունից հետո վերականգնման, բարդ շարժողական խանգարումների կամ բարձր ֆիզիկական պահանջներ ունեցող պացիենտների դեպքում։

YPARC · Sports Rehabilitation

Վերականգնում նաև պրոֆեսիոնալ մարզիկների համար։

YPARC-ում վերականգնողական ծրագրեր անցնում են նաև պրոֆեսիոնալ մարզիկներ։ Այս դեպքերում նպատակը միայն ցավի նվազեցումը չէ, այլ նաև ուժի, շարժման որակի, բեռնվածության հանդուրժողականության և մարզական գործունեությանը անվտանգ վերադարձի գնահատումն ու փուլային վերականգնումը։

Ինչ կարող է ներառել ծրագիրը

Վերականգնում՝ կառուցված ֆունկցիայի շուրջ։

A

Շարժունակություն

Հոդերի և փափուկ հյուսվածքների շարժման աստիճանական բարելավում՝ ըստ անհրաժեշտության։

B

Ուժ և վերահսկում

Մկանային ուժի, կայունության և շարժման վերահսկման բարելավմանը ուղղված վարժություններ։

C

Վերադարձ ակտիվությանը

Բեռնվածության աստիճանական ավելացում և անվտանգ վերադարձ առօրյա, աշխատանքային կամ մարզական ակտիվությանը։

Կարևոր տեղեկատվություն։ Վերականգնողական ծրագիրը պետք է ընտրվի անհատապես։ Կայքում ներկայացված տեղեկատվությունը ընդհանուր բնույթ ունի և չի հանդիսանում անհատական բժշկական նշանակման կամ վարժությունների ծրագրի փոխարինում։
YPARC · Rehabilitation

Վերականգնման ծրագիրը պետք է համապատասխանի ձեզ։

Ամրագրեք խորհրդատվություն՝ գնահատելու համար՝ ձեզ համար առավել նպատակահարմար է տնային, հեռավար թե մասնագետի հետ վերահսկվող վերականգնումը։

Ամրագրել խորհրդատվություն →